Շատ դժվար է Վրաստանից կրած պարտությունից հետո տրամադրել ֆուտբոլիստներին. Ջոն վան'տ Սխիպը
Սպորտ
22:48 05/06/2025
Հայաստան

Շատ դժվար է Վրաստանից կրած պարտությունից հետո տրամադրել ֆուտբոլիստներին. Ջոն վան'տ Սխիպը

«Այն ֆուտբոլը, որ մենք խաղում ենք, ֆիզիկապես ուժեղ վինգերներով է, որոնք շատ մեծ աշխատանք են տանում»,- Կոսովոյի ֆուտբոլի  ազգային հավաքականի հետ հանդիպումից առաջ հրավիրված ասուլիսում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը:

Նա հայտարարեց, որ վաղվա խաղում փորձելու ենք խաղալ  ոչ այնպես, ինչպես Վրաստանի հավաքականի դեմ էր:

«Երբ մարտին նոր էի ստանձնում հավաքականի մարզիչի պաշտոնը, կար պայմանավորվածություն, որ այդ ամսվա Վրաստանի դեմ երկու հանդիպումները լինելու են փորձաշրջան ինձ համար, իսկ այս ընկերական հանդիպումներն արդեն նախապատրաստական փուլ են սեպտեմբերի երկու կարևոր խաղերի, մասնավորապես, Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղի համար: Պետք է փորձենք թիմում պաշտպանության դիրքը կառուցել: Այս մոտեցմամբ ենք պատրաստվում Պորտուգալիայի դեմ խաղին»,-ասաց ֆուտբոլի հայաստանի հավաքականի մարզիչը և հավելեց.

«Շատ դժվար է Վրաստանից կրած պարտությունից հետո տրամադրել ֆուտբոլիստներին: Հավաքի ընթացքում նայել ենք Վրաստանի հետ խաղը, վերլուծել մեզ համար: Հատուկ ուսումնասիրել ենք այն դրվագները, որոնցում ըստ մեզ կարող էինք ավելի լախ խաղ ցուցադրել և չվրիպել, սա մեզ պետք է այս խաղերին պատրաստվելու համար»:

Ջոն վան'տ Սխիպը հայտարարեց, թե հիասթափված է, որ Լուկաս Սելարայանը հայտնել է, թե ցանկանում է արձակուրդ գնալ:

«Ուրախ եմ և գոհ եմ այն ֆուտբոլիստներով, որոնք հրավիրվել և մասնակցել են հավաքին, որոնք հավաքական հրավիրվելիս ընտրություն չեն անում»,-ասաց նա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շատ դժվար է Վրաստանից կրած պարտությունից հետո տրամադրել ֆուտբոլիստներին. Ջոն վան'տ Սխիպը